Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Թրամփի ընտրվելուց հետո դոլարի կուրսն անկում ապրեց

Թրամփի ընտրվելուց հետո դոլարի կուրսն անկում ապրեց
09.11.2016 | 16:41

Միջազգային ֆինանսական շուկաներն ու դոլարի կուրսը անկում ապրեցին, երբ հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփն ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ: Ներդրողները մտահոգված են, որ Թրամփի հաղթանակը կարող է գլոբալ տնտեսական խառնաշփոթություն և քաղաքական անկանխատեսելիություն ստեղծել:

Եվրոպական ֆինանսական շուկաները նոյեմբերի 9-ին բացվեցին արժեթղթերի գնի անկումով: Ամերիկյան ֆոնդային բորսաներում անկումն ավելի շատ էր, քան գրանցվել էր Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամանակ: Թրամփը խոստացել էր հաղթելու դեպքում «սքանչելի պատ» կառուցել Մեքսիկայի հետ սահմանին, նրա հաղթանակից հետո դոլարի կուրսի նկատմամբ մեքսիկական պեսոն ռեկորդային անկում գրանցեց:

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ